ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է

Պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է
15.07.2023 | 21:38

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի` Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։

ԵՄ -ն՝ ի դեմս Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։

Սա՛ է փաստը։

ՈՒ սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։

Դավաճանել է Արցախին Նիկոլը նախ և առաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք, նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ, որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։

Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք ադժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկա»-յի հետ ոչ մեկը չի զինակցելու, նմանի վրա՝ կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ